«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Նախագահի ուղերձին հակառակ եք գործում

Նախագահի ուղերձին հակառակ եք գործում
24.12.2012 | 20:19

Ահա պատասխանն այն նամակի, որով օրեր առաջ խնդրել էի հայոց վարչապետին իր հեղինակությամբ դադարեցնել հրթիռների և պայթուցիկների ներկրումը, վաճառքը և գործածումը, մինչև որ ՀՀ կառավարության մշտապես գործող պետաիրավական նախարարական կոմիտեն տիրություն կանի 2012 թվականի հունիսի 28-ի իր նշանավոր նիստի քննարկման արդյունքներին։ Վերոնշալ պատասխանը «հարգելի պարոն Առաքելյանին» տառի ճշգրտությամբ ինձ է ուղղորդվել դեռ 2012-ի նոյեմբերի 15-ին։ Սույնը և նախկին պատասխանները բարեխիղճ ճշգրտությամբ հրապարակվել են մեր թերթի թիվ 76-ում, անչափ խոսուն (և խոհեմության դրդող) վերնագրով` «Բութ կացինը նախագահի թիկունքին»։ Օրեր անց «Մենք ունենք իրավունք խաղաղ գիշերների» արդեն սթափության կոչող վերնագրով բաց նամակ է հղվել ՀՀ նախագահին` մշակույթի և արվեստի գործիչների ստորագրությամբ։ Վերջնարդյունքում` ահա այս «վիրտուոզ ծածկադմբոցը»։ Բայց, արգո պետաիրավական նախարարական կոմիտեի հարգարժան անդամներ, գուցե ուշի ուշով վերընթերցե՞նք ՀՀ նախագահի ուղերձը, որ հասցեագրված է նաև ձեզ։ Վերընթերցեք և խոստովանեք, որ ուղերձին հակառակ եք գործում։ Իսկ դա անհետևանք չի կարող մնալ։ Մի խոսքով, առջևում Ամանորն է, մաղթում եմ առատ սեղաններ, հանդարտ գիշերներ, խելք ու միտք։

Բարով հանդիպենք 2013-ին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2566

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ